Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 
  • Մեզ համոզում են, թե խաղաղության երաշխիքը ամրոցից կայազորը հեռացնելն է

    Մեզ համոզում են, թե խաղաղության երաշխիքը ամրոցից կայազորը հեռացնելն է

    21.02.2024| 15:22
    Ի՞նչ է նշանակում հրաժարում պատմական հիշողությունից։ Առանց չափազանցնելու՝ իսկապես չեմ հասկանում։ Եվ երկրորդ՝ իսկապես չեմ հասկանում, թե ինչ կապ ունի խաղաղությունը պատմական հիշողությունից հրաժարվելու հետ։ Օրինակ, Գերմանիան ու Ֆրանսիան, որ հիմա խաղաղ ապրում են, չեն հիշու՞մ, թե Էլզասն ու Լոթարինգիան քանի անգամ է ձեռքից-ձեռք անցել, կամ չեն հիշու՞մ, թե ֆրանսիական կայսրն ինչպես է Սեդան ամրոցում գերեվարվել պրուսացիների կողմից։
  • 20 տարի անց

    20 տարի անց

    19.02.2024| 22:40
    20 տարի առաջ, 2004 թվականի փետրվարի 19-ին, Բուդապեշտում քնած ժամանակ դաժանաբար կացնահարվեց հայ սպա Գուրգեն Մարգարյանը: 2006 թ. ապրիլին, այս քստմնելի սպանությունն իրականացրած ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը դատապարտվեց ցմահ ազատազրկման:
  • Կոլաբորացիոնիստական աշխատանքն  ուղղված է երկրի հիմքերի սասանմանը

    Կոլաբորացիոնիստական աշխատանքն ուղղված է երկրի հիմքերի սասանմանը

    19.02.2024| 17:05
    Կան նրանք, ովքեր վախից տառապում են «ստոկհոլմյան սինդրոմով». այսինքն, երբ զոհը, վախի ու որոշակի շեղման արդյունքում, սկսում է համակրել իր բռնարարին։ Սա գուցե հնարավոր է բուժել, բայց երևույթի տարածումը կործանարար է պետական անվտանգության համար։
  • Տարբեր էթնիկ խմբեր հայերեն խոսելով ու հայ  առաքելական եկեղեցու հետևորդ դառնալով «հայացել» են, բայց հայի գեն չունեն

    Տարբեր էթնիկ խմբեր հայերեն խոսելով ու հայ առաքելական եկեղեցու հետևորդ դառնալով «հայացել» են, բայց հայի գեն չունեն

    19.02.2024| 09:43
    1915-ի Մեծ եղեռնից հետո վերապրած արևմտահայ բոշաները տեղափոխվեցին Արևելյան Հայաստան։ Խորհրդային շրջանում հայ-բոշաները Հայաստանում բնակվում էին հատկապես Երևանում՝ Սարի թաղ, Քանաքեռ («Բոշի թաղ»), Նոր Մարաշ թաղամասերում, Նոր Խարբերդ գյուղում, Գյումրիում («Բոշի մայլա») և այլուր, ինչպես նաև Ջավախքում՝ հիմնականում Ախալքալաքում ու Ախալցխայում։ Սակայն հենց այդ ժամանակ էլ հայ-բոշաները գրեթե վերջնականապես «հայացան»։ Որպես դրա վառ վկայություն՝ բոշաները որպես ազգային փոքրամասնություն առանձին նշվել են միայն 1926 թ․ մարդահամարի ժամանակ՝ այն էլ ընդամենը մի քանի տասնյակ հոգի։
  • «Ժողովրդին վարի տալու» ժողովրդավարություն

    «Ժողովրդին վարի տալու» ժողովրդավարություն

    18.02.2024| 06:54
    «Ամենալավ առաջնորդները նրանք են, որոնց գոյությունը ժողովուրդը չի նկատում» (Լաո Ցզի) Եթե դատենք «մեր առաջնորդների» և նրանց ընտանիքի անդամների մասին ժողովրդի իրազեկության մակարդակով, ապա կարող ենք փաստել, որ, մեղմ ասած, գարշահորի հորատանցքի մեջ ենք։
  • Ձերբազատվենք մեր քիթն այլոց վառոդի կաթսաները մտցնելու մոլուցքից

    Ձերբազատվենք մեր քիթն այլոց վառոդի կաթսաները մտցնելու մոլուցքից

    17.02.2024| 14:00
    Քանի որ Ալեքսեյ Նավալնու մահը Հայաստանում ևս բավականին քննարկվեց, ընդ որում, երկու ճամբարների տրամաբանության մեջ, այսպես ասած, «ողբ և քեֆ» ձևաչափով, հարկ եմ համարում հայտնել նաև իմ կարծիքը...
  • Իրավիճակի լրջությունն անտեսելը ծանր հետևանքներ է ունենալու

    Իրավիճակի լրջությունն անտեսելը ծանր հետևանքներ է ունենալու

    17.02.2024| 08:12
    Պատերազմը մրցումների նման է, հաղթում է նա, ով լավ է դրան նախապատրաստվել։ 2020թվականի պատերազմից առաջ, երբ ակնհայտ էր, որ Ադրբեջանը հարձակվելու է, հասարակությանը պառակտել էին նախկինների և հեղափոխականների, մարտական փորձ ունեցող գեներալների վրա քրեական գործեր էին սարքել, պետական բյուջեի մեծ փողերը մսխում էին՝ պաշտոնյաներին պարգևավճարներ բաժանելով ու գյուղերի փողոցները ասֆալտապատելով։ Հետո այդ ասֆալտապատ փողոցներով պատերազմում զոհված ջահելների դիերը բերեցին։ Հիմա էլ նույն վիճակն է:
  • Վահան menu.am-իչին «բռնին ու քցին Նիկոլի ջեբը»

    Վահան menu.am-իչին «բռնին ու քցին Նիկոլի ջեբը»

    16.02.2024| 17:31
    menu .am-իչը մեկնաբանելով իր հրաժարականն ու այսօր 2 ամսով տնային կալանքի ենթարկվելն ասել է, որ իրեն հրաժարականի դիմումը գրել է տվել Արայիկը ու զարմացել, թե իր հետ տեղի ունեցողի հետ «ի՞նչ կապ ունի Նիկոկը»...
  • Հետևողական անհետևողականը կամ ինչպես է Փաշինյանը մեր տուն բերում պատերազմը

    Հետևողական անհետևողականը կամ ինչպես է Փաշինյանը մեր տուն բերում պատերազմը

    16.02.2024| 08:48
    «Փորձերը մեկնաբանելու, թե Հայաստանի Հանրապետության օրենսդրությունում խաղաղության պայմանագրի ստորագրմանը խանգարող որևէ դրույթ կա, իրականության հետ որևէ կապ չունեն։ Ինչպես ասել եմ՝ խաղաղության պայմանագրի բանակցությունների ընթացքում Հայաստանին և Ադրբեջանին հաջողվել է մի շարք հոդվածների շուրջ համաձայնության գալ և դրանցից մեկն այն մասին է, որ կողմերը չեն կարող հղում անել իրենց օրենսդրության վրա՝ խաղաղության պայմանագրի որևէ դրույթի կատարումից հրաժարվելու համար։ Հետևաբար ՀՀ-ի օրենսդրության մեջ խաղաղության պայմանագրի իրագործմանը խոչընդոտող որևէ դրույթ չկա, և սա ոչ միայն քաղաքական այլև փորձագիտական գնահատական է»
  • «Терпила»-ների ժամանակը

    «Терпила»-ների ժամանակը

    15.02.2024| 21:22
    Հանցագործ աշխարհի ժարգոնով մի բառ կա «терпила»: Թույլ, կամազուրկ մարդուն են ասում, ինքն իրեն չպաշտպանող մարդուն։ Եվ այդ աշխարհում իրավունք ունեն նմանների հետ ցանկացած ձևով վարվելու։ Որովհետև նրանք հարմարվում են, նույնիսկ չեն բողոքում։